Բաժիններ՝

Ինչպես են ՃՈ մեքենաները խախտում երթևեկության կանոնները (տեսանյութ)

Մեծ աղմուկ հանած և Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների ազատման պատճառ հանդիսացած տեսանյութի հեղինակը նոր նյութ է տեղադրել Youtube-ում։

Հիշեցնենք, որ վարորդներից մեկը մեքենայի մեջ տեղադրված տեսանկարահանման սարքով տեսաձայնագրել էր ՃՈ տեսուչների կողմից ծառայության ժամանակ ճանապարհային երթևեկության կաննոների անհարկի խախտումն ու վարորդի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումները։ Հետո տեսանյութը տեղադրել էր Youtube-ում։

Հոլովակը բուռն քննարկման առարկա դարձավ։ Ոստիկանության արձագանքն էլ երկար սպասեցնել չտվեց։ Ինչպես տեղեկացրել էր Ոստիկանության պաշտոնական կայքը, ՀՀ Ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության աշխատակիցներ Լևոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում:

Տեսանյութի հեղինակն այժմ նոր նյութ է տեղադրել Youtube-ում՝ այն անվանելով «Ճանապարհային ոստիկանության խախտումների ժողովածու»։ Տեսնենք, թե այս տեսանյութն ինչ արձագանք կունենա։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս