
Հենրիխ Մխիթարյանը գրավել է ողջ Եվրոպայի ուշադրությունը. Նորդշելանդի մարզիչ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Նորդշելանդ» – «Շախտյոր» հանդիպումից առաջ տանտերերի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանդը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի հավաքականի և «հանքափորների» առաջատար Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանն անկասելի է այս մրցաշրջանում: Նա ստաբիլ խաղ է ցուցադրում և արդեն գրավել է ողջ Եվրոպայի ուշադրությունը: Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, ով գերազանց մարզավիճակում է և դեռ երկար տարիներ կփայլի:
Նա միշտ շարժման մեջ է, աշխատասեր է, խելացի և լավ գոլային հոտառություն ունի: Բացի այդ, Մխիթարյանը ֆանտաստիկ տեխնիկա ունի և հրաշալի է հասկանում խաղը: Նա կդասվի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների թվին»,- Հյուլմանդի խոսքերն է մեջբերում դանիական ekstrabladet.dk կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը