Լրագրողը մերկացել է, որպեսզի Ռիհաննան խոսի (տեսանյութ)
Երգչուհի Ռիհաննայի ուշադրությունը լրագրողը փորձել է գրավել մերկանալով: Երգչուհին այժմ գտնվում է «777» անվանումը կրող միջազգային շրջագայության մեջ: Նրա հետ են նաև իր թիմի անդամներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Չնայած այն հանգամանքին, որ երգչուհին խոստացել էր պարբերապար ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղեկություններ հաղորդել, նա շրջագայության ողջ ընթացքում ոչ մի անգամ ասուլիս չի հրավիրել: Երգչուհու լռությունը զայրացրել է լրագրողներին, ովքեր ինքնաթիռում բղավել են և պահանջել երգչուհուց արտաբերել գոնե մեկ բառ՝ ասելով, որ իրենց նյութ է պետք, վերնագիր: Իսկ լրագրողներից մեկն էլ իր բողոքն արտահայտել է մերկանալով: Նա մերկացել է և սկսել վազել ամբողջ ինքնաթիռով մեկ: Թեև Ռիհաննան այդպես էլ չի խոսել լրագրողների հետ, սակայն այն տեսանյութը, որտեղ ավստրալացի մերկ լրագրողը վազում է՝ արժանանալով ծափահարությունների, շատ արագ տարածում է գտել: