
Հայկական Ժամանակ. Անթիկնապահ մնաց

«Երերկ տեղեկություն տարածվեց, որ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը լքել է Հայաստանը: Գործընկերները մեր թղթակցին ասել էին, որ նա հիվանդացել է, աշխատանքի չի ներկայացել: Նրա բջջային հեռախոսն անջատված էր»,- գրում է «Հայկական Ժամանակն» ու հավելում.
«Շաբաթ օրը մեր` «Պատասխան, որ ավելի շատ հարցեր հարուցեց» հրապարակումը Բաբաջանյանին ՀՀ ոստիկանության կողմից Բաբաջանյանին թիկնապահներ տրամադրելու խնդրին էր վերաբերում:
Ոստիկանության ներկայացուցիչը, մեր թղթակցի հետ զրույցում չհերքելով` ուղղակիորեն հաստատել էր տեղեկությունը, որ Բաբաջանյանին ոստիկանությունը թիկնապահներ է տրամադրել:
Եվ ահա, ըստ որոշ գնահատականների, ոստիկանությունը դրանից հետո «հետ է կանչել» թիկնապահներին, անհրաժեշտության դեպքում ապացուցելու համար, որ նման բան գոյություն չունի: Հակառակ դեպքում դա կարող էր նախադեպ դառնալ, որպեսզի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ոստիկանությունից թիկնապահներ պահանջեին:
Ըստ այս գնահատականների, թիկնապահներից զրկվելուց հետո Բաբաջանյանին այլ բան չի մնացել, քան հեռանալ ՀՀ-ից: Երեկ մինչև օրվա վերջ Բաբաջանյանը չհերքեց լուրը, թե ինքը լքել է Հայաստանը»: