Բաժիններ՝

Ռոնալդուն չի հեռանա Ռեալից, նա մանկուց երազել է խաղալ այդ թիմում. Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ դեմ չէր լինի, եթե Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն վերադառնար իր թիմ:

«Իհարկե, ես երջանիկ կլինեմ, եթե Ռոնալդուն վերադառնա, սակայն կարծում եմ, որ դա անհնար է: Խոսքը գնում է ահռելի գումարների մասին:

Բացի այդ, կարծում եմ, որ որևէ մեկը չի կարող նրան ձեռք բերել, քանի որ Ռոնալդուն միշտ ցանկացել է հանդես գալ «Ռեալում». դա նրա մանկության երազանքն է եղել», – Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս