Բաժիններ՝

Հիպերտոնիան`ուղեղի ծերացման պատճառ

Արյան բարձր ճնշում ունեցող անձանց ուղեղի կառուցվածքում տեղի են ունենում բացասական փոփոխություններ: Ինչպես հաղորդում է «Time»-ը, ամերիկացի գիտնականները հետազոտության ընթացքում պարզել են, որ բացասական փոփոխություններ տեղի են ունենում նույնիսկ այն անձանց ուղեղում, ում արյան ճնշումը շատ քիչ է բարձրանում: Գիտնականները նշում են, որ հիպերտոնիան մարդկանց ուղեղի վրա ազդեցություն թողնում է սկսած 30-40 տարեկան հասակից, ինչը հետագայում տկարամտության պատճառ կարող է դառնալ:

Անցկացված հետազոտություններին մասնակցել է 579 մարդ: Գիտնականները չափել են վերջիններիս արյան ճնշումն ու հետազոտել նրանց ուղեղը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կառուցվածքային բացասական փոփոխություններ տեղի էին ունեցել նույնիսկ այն  անձանց ուղեղում, ովքեր արյան ճնշման շատ քիչ բարձրացում են ունեցել: Գիտնականների խոսքով`այդ մարդկանց ուղեղը 7 տարով ավելի ծեր էր, քան նրանց առողջ հասակակիցներինը:

«Time»-ը նաև հիշեցնում է, որ հիպերտոնիայի առաջացման պատճառներից են ծխախոտը, ալկոհոլի չարաշահումը, ավելորդ քաշը, կոֆեինի ու աղի օգտագործումը, քրոնիկական սթրեսը, ինչպես նաև՝ այնպիսի մթերքների օգտագործումը, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս