Բաժիններ՝

Ժամանակակից մարդը հիմարանում է

Ահա այսպիսի «ուրախ» նորություն է հայտնել հանրությանը Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջերալդ Քրեթբերին։ Նա պնդում է, որ մեր հեռավոր նախնիները շատ ավելի խելացի էին, իսկ մարդն էվոլյուցիայի ընթացքում ավելի անխելք է դառնում։

Գիտնականի տրամաբանությունը բավականին պարզ է և հասկանալի ցանկացած մարդու համար, ով դպրոցում ծանոթացել է Դարվինի տեսությանը՝ բնական ընտրության և գեների մուտացիայի մասին։ Վայրի բնության պայմաններում գոյատևելու համար մարդը մրցակցության մեջ էր իրենից ավելի խոշոր և ուժեղ կենդանիների հետ։ Մրցակցությանը դիմանալու համար նա պետք է բազմակողմանի ունակություններ ունենար՝ կարողանաք զենք պատրաստել, որս անել, կացարան կառուցել, ուտելիք պատրաստել, և այլն։ Նա պետք է ճանաչեր կենդանական և բուսական աշխարհը, իմանար՝ ի՞նչը կարելի է ուտել, ի՞նչը՝ ոչ։ Նախնադարյան մարդը պետք է կարողանար պաշտպանվել գազաններից, թշնամիներից, և այլն։ Եվ քանի որ նեղ մասնագետներ և գրականություն չկար, մարդը պետք է ամեն ինչ աներ սեփական խելքով և բոլոր գիտելիքները պահեր իր գլխում։ Կարճ ասած, մեր նախնիները պետք է մշտապես աշխատեցնեին ուղեղները, քանի որ հիմարները պարզապես «կմաքրվեին» բնական ընտրության արդյունքում։

Սակայն քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ՝ կյանքի պայմանները դարձան ավելի հարմար։ Այժմ մեզնից յուրաքանչյուրին շրջապատում են մեծ թվով մասնագետներ։ Ժամանակակից մարդն ամեն ինչ ստանում է պատրաստի վիճակում՝ և սնունդը, և հագուստը, և մնացած անհրաժեշտ բաները։ Թուլացել է նաև բնական ընտրությունը. ոչ կենսունակներն այլևս նախկինի պես խիստ չեն «մաղվում»։ Գենետիկական տեսանկյունից դա նշանակում է, որ «խելքի գեներում» կուտակվում են գնալով ավելի շատ «հիմարացնող» մուտացիաներ։ Պրոֆեսորն անգամ հաշվել է, որ ժամանակակից մարդն իր նախնիներից ավելի անխելք է՝ միջինը երկու մուտացիայով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս