ՀԱԿ-ը ԲՀԿ-ից ավտոբուսներով մարդ է ուզում

Մեր տեղեկություններով՝ ՀԱԿ-ը պատրաստվում է նոյեմբերի 21-ին ԱԺ շենքի դիմաց հանրահավաք հրավիրել, որի նպատակն է լինելու՝ ստիպել ՀՀԿ պատգամավորներին մասնակցել այդ օրը հրավիրված արտահերթ նստաշրջանին: Սակայն սպասվող միջոցառման մասին ՀԱԿ ներկայացուցիչները գերադասում են առայժմ չբարձրաձայնել: Սա մի կողմից՝ տարօրինակ է թվում, քանի որ տրամաբանությունը հուշում է, որ պետք է հնարավորինս շուտ և շատ դրա մասին հայտարարվեր, որպեսզի ավելի շատ մարդ տեղեկացված լիներ:

Սակայն խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը միայնակ՝ սեփական ուժերով, չի կարող տպավորիչ հանրահավաք կազմակերպել, իսկ սակավամարդ միջոցառման կազմակերպումը կարող է էապես վնասել այս ուժի վարկանիշին: ՀԱԿ ներկայացուցիչները բանակցում են իրենց նոր քաղաքական գործընկերների՝ ԲՀԿ-ի հետ, որպեսզի նրանք հանրահավաքի համար անհրաժեշտ քանակի ժողովուրդ ապահովեն:

ՀԱԿ պայմանը՝ ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար, հենց համատեղ մասսայական միջոցառումներ կազմակերպելն էր: Եթե ԲՀԿ-ականները համաձայնեն շրջաններից ավտոբուսներով մարդ բերել Երևան, ապա կարելի է արձանագրել, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը կայացել է: ԲՀԿ-ն այս հարցում կարծես թե դեռ չի կողմնորոշվել:

Տեսանյութեր

Լրահոս