
Տարկովսկու դոկումենտալ արխիվը կվաճառվի Sotheby’s-ում

Նոյեմբերի 28-ին Լոնդոնի Sotheby’s-ում վաճառքի կդրվի լեգենդար ռուս կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու (1932-1986թթ.) դոկումենտալ արխիվը: Նրա ֆիլմերն իրենց կնիքն են թողել համաշխարհային կինոարվեստում: 1967-1986թթ. փաստավավերագրական արխիվը նոր մանրամասներ է բացահայտում կինոռեժիսորի անձնական կյանքի և մասնագիտական գործունեության վերաբերյալ, ով պայքարում էր, որպեսզի ԽՍՀՄ-ում ընդունվեն իր ֆիլմերը:
Հավաքածուն բաղկացած է հարյուրավոր ձեռագրերից, աուդիոնյութերից, անձնական լուսանկարներից, փաստաթղթերից և նամակներից, այդ թվում՝ Լեոնիդ Բրեժնևին նրա գրած նամակի սևագիրը, որում Տարկովսկին Բրեժնևի հետ քննարկում է Սովետական Միությունում իր ստեղծագործելու հնարավորությունը: Արխիվի սկզբնական արժեքն աճուրդում 80-100,000 ֆունտ է: