Բաժիններ՝

Ամանորյա ժամացույցներ՝ ֆեյսբուքյան «խանութներում»

Համացանցում արդեն զգացվում է Նոր տարվա տոների շունչը: Համացանցերում հիմնական օրն անցկացնող հայ հասարակությունն արդեն պատրաստվում է տոներին՝ գնում է տարատեսակ զարդեր, աքսեսուարներ: Նկարիչ, դիզայներ Հասմիկ Սողոմոնյանն արդեն երկար տարիներ զբաղվում է ամանորյա զարդերի ստեղծմամբ: Այսօր նրա աշխատանքները հնարավոր է տեսնել և գնել Ֆեյսբուքում:

«Ես շատ վաղուց եմ նման աշխատանքով զբաղվում: Սակայն հաճախ կայքում չեմ տեղադրում դրանք: Հիմա մի քանիսն ուղղակի տեղադրել եմ: Այս անգամ որոշեցի ձեռագործ ժամացույցների շարք ստեղծել՝  խորհրդանիշ ընտրելով ձնեմարդը»,- 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց Հասմիկ Սողոմոնյանը:

Հասմիկը, զրույցի ընթացքում, կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ հոգնել է անընդհատ քննարկվող խնդրահարույց թեմաներից, և դրանցից ազատվելու, կյանքին տոնականություն հաղորդելու համար որոշել է ուրախ իրեր ստեղծել: «Մի տեսակ ջղայնացա այս աշխարհի թեմաներից: Որոշեցի ամանօրյա տրամադրություն հաղորդել մարդկանց, որ վատ մտքերը ցրվեն; Բացի այդ, ինձ հետաքրքիր է նոր բաներ փորձել, չեմ սիրում անընդհատ նույն տեղում լինել: Այն, ինչ ստեղծում եմ, անում եմ իմ հաճույքի համար, բայց պարզվում է, որ դա դուր է գալիս շատ մարդկանց նույնպես»,- ասում է նկարիչ-դիզայները:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս