Բաժիններ՝

Հայ հասարակությունը ճանաչում է եկեղեցական տոները

Այսօր եկեղեցի են հաճախում տարբեր տարիքի մարդիկ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու սպասավոր Վահրամ սարկավագը: Ըստ Վահրամ սարկավագի, այսօր հայ հասարակությունը լավատեղյակ է եկեղեցական տոներից, դրանց անցկացման ժամանակացույցից: «Հասարակությունն, անշուշտ, ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու տոները: Մենք ՝ հոգևորականներս, դրա համար շատ ուրախ ենք: Բացի դա էլ, կա եկեղեցական տոների մասին պատմող գրականություն, տոնացույցեր կան»:

Ըստ Վահրամ սարկավագի, Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի են հաճախում նաև շատ ու շատ երիտասարդներ: «Սա շատ լավ է: Ինչպես Ավետարանում է ասվում. «Հիշիր քո Տեր Աստծուն քո երիտասարդության օրերի մեջ»,- ասում է Վահրամ սարկավագը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս