![](/banners/BeFunky-design.jpg)
Դոլարի փոխարժեքը կայունանում է 407 դրամի սահմաններում։
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/dollar112.jpg)
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 16-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.94 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.14%-ով կամ 0.26 կետով։ Այսպիսով, դոլարի միջին փոխարժեքը կայունանում է 407 դրամի սահմաններում։ Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 3 միլիոն 240 հազար դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405.55 դրամով և վաճառվում է 408.44 դրամով: