«Հարավային հոսքի» վերջին երկրի հետ «Գազպրոմը» համաձայնության է եկել
«Գազպրոմը» Բուլղարիայի հետ «Հարավային հոսք» ծրագրում ներդրում կատարելու վերաբերյալ եկել է համաձայնության:
Բուլղարիան, որը հետաքրքրված էր խողովակաշարային գազատարով, վերջին երկիրն էր, ում հետ «Գազպրոմը» կնքել է պայմանագիր: Մինչ այդ կոնցեռնը ցամաքային գազատարով բնական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնության էր եկել Հունգարիայի, Սլովենիայի և Սերբիայի հետ:
Նոյեմբերի 15-ին South Stream Transport-ի «Հարավային հոսքի» օպերատորի տնօրենների խորհուրդը նույնպես վերջնական որոշում էր կայացրել նախագծի ծովային հատվածում ներդրում կատարելու վերաբերյալ:
Գազատարի հատվածը կունենա 538կմ երկարություն։ Դրա կառուցման նպատակով կներդրվի 3.3 միլիարդ եվրո։
««Հարավային հոսք» նախագծի իրագործումը Բուլղարիայի տարածքում թույլ կտա ամրապնդել երկու երկրների հարաբերությունները և կապահովի ամբողջ Եվրոպայի էներգետիկ կայունությունը»,- իր խոսքում նշել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Նշենք, որ «Հարավային հոսք» նախագծի հիմնական նպատակը ռուսական գազը ծովային ճանապարհով դեպի Եվրոպա հասցնելն է: Ցամաքային հատվածով մատակարարման համար ընկերությունը պայմանագրեր է կնքել Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի, Հունաստանի, Սլովենիայի, Խորվաթիայի և Ավստրիայի հետ: