Բաժիններ՝

Facebook-ի բաժնետոմսերը թանկացել են 13%-ով

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը չորեքշաբթի օրը նյույորքյան բորսայի աճուրդի ընթացքում աճել է 13%-ով: Մեկ բաժնետոմսի արժեքը բորսայում աճել է մինչև 22.42 դոլար:

«Մենք թեպետ տեսնում ենք, որ սոցցանցի աշխատակիցները վաճառում են բաժնետոմսերը, բայց ակնհայտ է, որ նրանք իրացրել են ոչ այդքան շատ իրենց պատկանող արժեթղթեր, ինչպես շատերը կարծում էին»,- նշում են Sterne, Agee & Leach ընկերության վերլուծաբանները:

Facebook-ի բաժնետոմսերի ցուցակում (IPO)  2012թ. մայիսին կրճատել էր դրանց արժեքը շուրջ երկու անգամ: Սոցցանցի՝ բորսա դուրս գալու պահին յուրաքանչյուր բաժնետոմս արժեր 38 դոլար, իսկ ողջ կազմակերպությունն այդ ժամանակ գնահատվում էր 104 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս