Տրանսպորտի ոլորտի անբարեխիղճ հարկատուները կարող են զրկվել լիցենզիայից
Ըստ ՊԵԿ-ի տվյալների, տրանսպորտի ոլորտում շահութահարկի գծով մուտքերը 2012թ.I-ին կիսամյակում 2011 թ. I-ին կիսամյակի համեմատությամբ նվազել է 42 %-ով կամ 1.0 մլրդ. դրամով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ոլորտում նկատվում է նաև ծախսերի ավելացում, իսկ շրջանառության մի զգալի մասը դուրս է մնում հաշվառումից: Այդ մասին նշված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության՝ ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի մասին հաշվետվության մեջ։ Նախարարությունն այս խնդիրը լուծելու համար առաջարկում է ուժեղացնել պետական հսկողությունը հարկային և աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ:
«Նախարարությունը կարող է հորդորել ոլորտի կազմակերպություններին` հարկային պարտավորությունները ժամանակին կատարելու և ապառքների աճ թույլ չտալու համար և համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու դեպքում նշված պարտավորությունները չկատարողների նկատմամբ կարող է կիրառել լիցենզիայի կասեցման գործընթաց»,- նշված է հաշվետվության մեջ: