
Ե՞րբ լվացվեց ոսկին. Բաց նամակ վարչապետին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` նախկին գլխավոր գանձապետին
Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդների գումարը ռուբլիներով ոչ թե թուղթ է եղել, այլ դրան համարժեք ոսկի բոլոր հանրապետությունների կենտրոնական բանկերում.
1. Ինչպե՞ս և մոտավորապես եր՞բ լվացվեց այդ ոսկին, կամ նպատակասլաց ծառայեց` ի փառս նորելուկ-մանուկ Հայաստանի Հանրապետության արդյունաբերական գիգանտների սեփականաշնորհման համար:
2. Ինչո՞ւ չկա կոնկրետ տեղեկագիր (Սոցապ նախարարության կամ Ազգային անվտանգության ծառայության պատին, ինչպես ընտրացուցակներն են), թե ովքեր են ընդգրկված այդ ցուցակում: Թե՞ այդտեղ էլ են ընդգրկված ԽԾԲ-ները և մեռած հոգիները, ինչպես հանրահայտ կենսաթոշակների յուրացման գործում:
3. Ինչո՞ւ ավանդատերերը տեղյակ չեն, թե երբ կկազմվի հաջորդ ցուցակն` ավանդների մարման կապակցությամբ, որպեսզի իրավասուներն իրենց հայտը ներկայացնեն պատշաճ ձևով համապատասխան ատյանինե:
Ազնվաբարո ակնկալիքներով` մի խումբ ավանդատեր թոշակառուների անունից` Ժորա Նազարյան