Ամերիկյան ԿՀՎ-ի ղեկավարը պաշտոնաթող է եղել սիրուհու պատճառով

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դևիդ Պետրեուսը պաշտոնաթող է եղել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) ներկայումս ուսումնասիրում է ԿՀՎ արդեն նախկին պետ Պետրեուսի և նրա սիրուհու՝ Փոլա Բրոդուելի կապերը։

Բրոդուելը համատեղության կարգով նաև Պետրեուսի կենսագիրն էր։ Քննիչներին անհանգստացնում է, որ նա կարող էր տիրապետել գաղտնի տեղեկատվության և Պետրեուսին շանտաժի ենթարկել։ Ինքը՝ Պետրեուսը, ինքնակամ թողել է պաշտոնը, թեպետ նախագահ Օբաման չէր պնդում դա անել։

Ընդունելով ԿՀՎ ղեկավարի հրաժարականը՝ Օբաման ասել է. «Ես լիովին վստահ եմ, որ ԿՀՎ-ն կշարունակի ծաղկել և իրականացնել իր առաքելությունը։ Եվ ես ամբողջությամբ վստահում եմ ԿՀՎ տնօրենի պաշտոնակատար Մայքլ Մորրելին ու այդ կառույցի բոլոր աշխատակիցներին, ովքեր ամեն օր ապահովում են մեր անվտանգությունը»։

ԶԼՄ-ների տվյալներով, հրաժարական տալու մտադրության մասին Պետրեուսը նախագահին հայտնել է դեռ հինգշաբթի օրը։ Որոշման առիթը եղել է այն, որ ԿՀՎ ղեկավարի սիրուհու մասին տեղեկատվությունը դարձել է հանրության սեփականությունը։

CNN հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել է, որ իմանալով Պետրեուսի արտաամուսնական կապերի մասին՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն ստուգումներ է սկսել՝ «անվտանգության պոտենցիալ սպառնալիքներ» հայտնաբերելու համար։

Պետրեուսի սիրուհին՝ Փոլա Բրոդուելը, ԿՀՎ նախկին ղեկավարի ինքնակենսագրական գրքի (All In: Education of General David Petreaeus) համահեղինակն էր։ Նրանց կապի մասին վաղուց էին լուրեր շրջում։  Նրանք Աֆղանստանում միասին վազում էին՝ անցնելով բավական երկար հեռավորություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930