
Ռուսաստանի և Հայաստանի ՀՕՊ համակարգերը կմիավորվեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է կառավարության առաջարկը՝ ստորագրելու Ղազախստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նման համաձայանգիր է նախապատրաստվում նաև Հայաստանի հետ, սակայն Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության համակարգը կկունենա ոչ թե միացյալի, այլ միավորվածի կարգավիճակ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ չունի ընդհանուր սահման: Ռուսաստանը նախատեսում է նման համաձայանգրեր կնքել Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ: