Բաժիններ՝

Տեղ տվեք կանանց

Երբ գործը հասնոմ է աշխատավարձին կամ տնօրենների խորհրդում թափուր աշխատատեղին, կանայք  անցնում են ավելի երկար ճանապարհ, քան իրենց գործընկեր-տղամարդիկ: Ինչպես նշում են փորձագետները, համեմատության եզրեր գրեթե չկան։

Վերջերս Եվրահանձնաժողովը նախագիծ էր պատրաստել, որի համաձայն, եվրոպական կորպորացիաները պետք է մինչև 2020թ. ավելացնեին կանանց թիվը տնօրենների խորհրդում՝ նրանց թիվը հասցնելով 40%-ի: Հակառակ դեպքում ընկերությունների հանդեպ կկիրառվեն պատժամիջոցներ և տուգանքներ:

Ավելի ուշ Եվրոպական Խորհրդարանը հետաձգեց  Լյուքսեմբուրգի Կենտրոնական Բանկի ղեկավարի թեկնածության համար լսումները՝ այդ կառույցի ղեկավարի պաշտոնում կին-թեկնածուների բացակայության պատճառով:

Համաձայն վերջերս հրապարակված McKinsey-ի զեկույցի, չնայած այն բանին, որ գենդերային տարբերությունները հետզհետե նվազում են, իրավիճակը հեռու է հավասակշռությունից: Մասնավորապես, Եվրոպայում կանայք միջին օղակում որոշակիորեն ներկայացված են ղեկավար պաշտոններում, սակայն ասիական աշխատանքի շուկայում կանայք ղեկավար պաշտոններում ընդհանրապես բացակայում են: Այդ ամենը, ըստ փորձագետների, սահմանափակում է կին առաջնորդների առաջխաղացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս