Բաժիններ՝

Բոտուլիզմի ևս մեկ դեպք Գյումրիում

Այսօր Գյումրիում բոտուլիզմի ևս մեկ դեպք է գրանցվել: Ինչպես հայտնում  են ՀՀ առողջապահության նախարարությունից, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել  Հայկավան գյուղի մի բնակիչ: Հիվանդը ստացել է հակաբոտուլինային շիճուկ: Նրա  վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 6-ին ևս Շիրակի մարզում  արձանագրվել էր սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 3 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել էր, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է եղել: Շիրակի մարզի Հայկավան գյուղի 13 բնակիչ նոյեմբերի 3-ին օգտագործել էին կարմիր պղպեղի պահածո: Ուտելուց երկու օր անց 3 հոգու մոտ ի հայտ էին եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները դիմել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղից 1 հիվանդ ծանր վիճակում տեղափոխվել էր Երևան` «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս