Հովհաննես Վարդանյանն իր տան բակում ինքնահրկիզվել է

Այսօր՝ ժամը 15:16-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ տեղում պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ՝1967թ. ծնված Հովհաննես Վարդանյանն իր տան բակում ինքնահրկիզվել է: Տուժածը տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ:

Տեսանյութեր

Լրահոս