«Ժառանգությունը», հավանաբար, դրական կարձագանքի ՀՅԴ քննակումներին

«Ժառանգություն» կուսակցությունը ՀՅԴ ԳՄ-ի կողմից նախաձեռնած քաղաքական քննարկումների վերաբերյալ առաջարկություն չի ստացել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ ստանալու դեպքում, հավանաբար, «Ժառանգությունը» դրական կարձագանքի:

«Այն խնդիրները, որոնք առաջադրել է ՀՅԴ-ն, մեծ մասամբ, համահունչ են մեր առջև դրված խնդիրներին: Կարծում եմ՝ այդ խնդիրներն ընդհանուր դաշտ են ստեղծում, որ միասին քննարկենք՝ ի՞նչ կարող ենք անել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ իրենք նախաձեռնում են քաղաքական քննարկումներ կուսակցությունների, և մասնագիտական խմբերի և հասարակության լայն շերտերի հետ, որի արդյունքում էլ՝ ՀՅԴ-ն կհստակեցնի իր մասնակցության ձևն ու տարողությունը նախագահական ընտրություններին:

ԱԺ ՀՅԴ խմաբակցության քարտուղարը ներկայացրել է նաև այն խնդիրները, որոնց շուրջ իրենք պատրաստվում են քննարկումներ ծավալել: Դրանք են՝ մինչև 2015թ. նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ՝  կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու համար, անցում կատարել 100%-անոց համամսանական ընտրակարգին, բացառել ընտրակաշառքը, ռեսուրսի օգտագորածումը, իշխանությանը վերահսկելու և հակակշռելու նպատակով օրենքով նախատեստված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը, տարանաջատել բիզնեսն ու քաղաքականությունը, դատական իշխանության անկախությունը, ետ կանչել ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից, Հայաստանի և ԼՂՀ-ի միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք և այլն:

 

Տեսանյութեր

Լրահոս