
Դոլարը կրկին թանկացավ

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 8-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409,72 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,21%-ով:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 3.650.000 դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 406.5-408.5 դրամով և վաճառվում է 410-411.5 դրամով: