«ԲՀԿ հայտարարությունը փրկօղակ է ՀՅԴ-ի համար». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՅԴ ԳՄ կողմից այսօր տարածած հայտարարությանը.

«ԲՀԿ հայտարարությունը փրկօղակ է ՀՅԴ-ի համար: 2009 թվականից այդ կուսակցությանը հետապնդող քաղաքական պարտությունների շարանը համալրվեց սեփական քաղաքական անզորության մեջ ինքնախոստովանական մենախոսությամբ:

2009 թվականին կոալիցիոն դուռը շրխկացնելով փակելուց հետո ակնհայտ դարձավ դաշնակցականների քաղաքական ֆալսստարտը: Ձախողումների կախարդական շղթան բերեց նրան, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախկինում 3-րդ քաղաքական ուժը վերածվեց ամենափոքր խմբակցությանը:

Այսօր ՀՅԴ-ն գալիք նախագահական ընտրությունների համար անգամ խորհրդանշական պատվավոր մասնակցության դափնիներին հավակնող սեփական թեկնածություն չունի` մեծագույն ողբերգություն ոչ այնքան ՀՅԴ-ի համար, որքան Հայաստանի քաղաքական մշակույթի և պատմության համար:

Քաղաքաքիրթ երկրներում ներկուսակցական ժողովրդավարության բավարար աստիճան ունեցող կուսկացությունների ձախողված ղեկավարները պաշտոնանկ են լինում, տեղը զիջելով նոր դեմքերին, նոր գաղափարներին:

ՀՅԴ-ն իրականում արժանի է ավելի լավ նորագույն պատմության»:

 

Տեսանյութեր

Լրահոս