Բաժիններ՝

Բարսելոնան պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Սելտայի» հետ հանդիպմանը «Բարսելոնան» կարող է բարելավել ակումբային ռեկորդը։ Կատալոնական ակումբը միայն մեկ անգամ է իր պատմության մեջ այսքան հաջող սկսել մրցաշրջանը։ Հաղթանակը կամ ոչ ոքին սեփական հարկի տակ թույլ կտա «Բարսելոնային» ակումբի նոր ռեկորդ սահմանել։
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում կատալոնացիները ջախջախեցին «Ռայո Վալեկանոյին» և հնարավոր 27 միավորից վաստակեցին՝ 25-ը։ Այսպիսով, Վիլանովայի թիմը հավասարվել Լուի Վան Գալի գլխավորած «Բարսելոնայի» ցուցանիշին (1997-98թ.)։
Վան Գալի սաները 10-րդ տուրում պարտվեցին «Վալյադոլիդին», իսկ հետո նաև Մադրիդի «Ատլետիկոյին», ուստի Վիլանովան հիանալի հնարավորություն ունի առաջ անցնելու հոլանդացի մասնագետից։  Այս մասին հաղորդում է Football Espana-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս