Տելյո – Բարսելոնա բանակցությունները կրկին փակուղում են
«Բարսելոնայի» հարձակվող Կրիստիան Տելյոյի պայմանագրի ժամկետի երկրարաձգման շուրջ բանակցությունները դեռևս չեն ավարտվել։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Նախկինում հաղորդվել էր, որ Տելյոն և ակումբը համաձայնության են եկել բոլոր կետերի շուրջ։ Սակայն այսօր հայտնի է դարձել, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել ֆուտբոլիստի՝ ակումբը լքելու դեպքում կատալոնացիներին վճարվելիք փոխհատուցման չափը։ «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է հրաժարադրամի մեծ գումար սահմանել։
Հաղորդվում է նաև, որ եթե կողմերը չգան համաձայնության, ապա Տելյոն կարող է բանակցություններ սկսել այլ ակումբ տեղափոխվելու համար։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը