Բարսելոնան յուրահատուկ կերպով ցանկանում է գրավել երկրպագուների ուշադրությունը
                                    «Բարսելոնան» ներկայացրել է «Կապտանռնագույնների 90 րոպեանոց պայթյունը» ծրագիրը, որով ցանկանում է իր երկրպագուների ուշադրությունը գրավել թիմի բոլոր մրցաշարերի տնային հանդիպումներին։ Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
«Բարսելոնայի» հիմնական կազմի ֆուտբոլիստների մասնակցությամբ և վառ գույներով ակումբը փորձում է հաղորդել այն էմոցիաները, որ ստանում է «Կամպ Նոու» մարզադաշտ այցելած հանդիսատեսը։ Ակցիային կմասնակցեն Ֆաբրեգասը, Ինյեստան, Պույոլը, Մեսսին, Չավին, Վիլյան և այլ ֆուտբոլիստներ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    