
Մեսսի. Իմ խաղաոճը չի փոխվել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչ աշխատանքներ են տարվում կատալոնական ակումբի մանկապատանեկան դպրոցում:
«Իմ խաղաոճը չի փոխվել: Ինչ հիշում եմ ինձ, այսպես եմ խաղում: Բայց ես շատ բան եմ սովորել «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցում: Այստեղ, արգենտինական ակումբների համեմատ, միանգամայն այլ աշխատանք է տարվում:
«Բարսելոնայում» շատ են աշխատում գնդակով ու ավելի մեծ ուշադրություն հատկացվում տակտիկային: Իսկ Արգենտինայում ոչ մի նման բան չէր արվում: Այնտեղ պարզապես շատ վազում էին»,-Մեսսիի խոսքերն է մեջբերում AS-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը