Բաժիններ՝

Մարկոս Պիզելլի. Գոլս թիմային ճնշման արդյունք էր (տեսանյութ)

Երեկ Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակիչում «Կուբանը» 1։0 հաշվով առավելության է հասել «Կրասնոդարի» նկատմամբ։ Խաղից հետո միակ գոլի հեղինակ Մարկոս Պիզելլին շփվել է լրագրողների հետ։

«Այսօր դժվար խաղ էր, քանի որ դերբի էր, և մենք պետք է հզոր խաղ ցուցադրեինք։ Բոլորն արեցին առավելագույնը, նույնն անում էին մարզումների ժամանակ։ Արդյունքում՝ «Կրասնոդարին» տհաճ անակնկալ մատուցեցինք։

Ինչ վերաբերում է իմ գոլին, ապա այն իրականություն դարձավ ճնշման արդյունքում. դարպասապահը սխալ փոխանցում կատարեց, Պոպովը վերահսկում էր գնդակը, նկատեց իմ հաջող դիրքը, իսկ ինձ միայն մնում էր հաջող իրացնել գոլային պահը», – ասել է Մարկոսը խաղից հետո։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս