Բաժիններ՝

Աստղերն ընդեմ աղքատության

Մոտ 20 խաղացողներ հաստատել են իրենց մասնակցությունն արդեն 10-րդ անգամ նախատեսվող «Աղքատության դեմ» բարեգործական խաղին, որը կկայանա դեկտեմբերի 19-ին Բրազիլիայում:

ՄԱԿ-ի բարի կամքի դեսպաններ, համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ Ռոնալդոն և Զիդանը ընտրում են իրենց թիմերի կազմերը, որոնք էլ կմասնակցեն վերոնշյալ հանդիպմանը: Ռոնալդոյի թիմում հանդես կգան բրազիլական ֆուտբոլի նախկին և ներկայիս շատ աստղեր` Նեյմարը, Լուկաս Մոուրան, Ռոմարիոն, Բեբետոն, Դենիլսոնը, Բելետին, Սերժինյոն և Ռոկե Ժունիորը:

Հանդիպմանը կմասնակցեն նաև այլ անվանի ֆուտբոլիստներ` Քրիստիան Վիերին, Սանտիագո Սոլարին, Պեդրու Պաուլետան, Կրիստիան Կարամբեն, Միչել Սալգադոն և Հիդետոշի Նակատան: Մոտական օրեին իրենց մասնակցությունը պետք է հաստատեն ևս մի շարք անվանի ֆուտնոլիստներ: Թիմերը կգլխավորեն Լուիշ Ֆելիպե Սկոլարին և Մանու Մենեզեսը, իսկ հանդիպումը կվարի հանրահայտ Պիերլուիջի Կոլինան: Այս մասին հաղորդում է UEFA.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս