
Շումախերը ռեկորդի և հակառեկորդի հեղինակ

Այս մրցաշրջանում Միխայել Շումախերր չի հատել եզրագծն 8 անգամ, ինչը նոր ռեկորդ է տիտղոսակիր գերմանացու համար:
Չնայած վերջի անհաջողություններին, աշխարհի 7-ակի չեմպիոնը նոր ռեկորդ է սահմանել Ֆորմուլա 1-ում (առավելագույն քանակությամբ շրջաներ մրցաշարի պատմության մեջ): Մինչ Հնդկաստանի Գրան պրին այդ ցուցանիշով առաջատարը բրազիլացի Ռուբենս Բարիկելոն էր` 16631 շրջան կարիերայի ընթացքում: Շումախերի նոր ռեկորդը կազմում է 16644 շրջան, որը դեռ կավելանա 2012 թվականի մնացած 3 մրցաշարերում: Այս մասին հաղորդում է Terrikon-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը