Բաժիններ՝

Մեսսի. ՊՍԺ-ի համար չեմ հեռանա Բարսելոնայից

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չէր ցանկանա տեղափոխվել ՊՍԺ, ինչպես նաև կիսվել է իր կարծիքով ֆրանսիական ակումբի մասին:

«Ցանկանո՞ւմ արդյոք խաղալ ՊՍԺ-ում: Ոչ, ոչ: «Բարսելոնայում» ես աշխարհի լավագույն թիմակիցներն ունեմ: Ամեն տարի մենք պայքարում ենք տիտղոսների համար:

Բարսելոնան հիանալի քաղաք է, իսկ «Բարսայում» ես աճել եմ որպես ֆուտբոլիստ: Անկեղծ եմ ասում: Նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ կհեռանամ այստեղից»,-արգենտինացու խոսքերն է մեջբերում France Football-ը:

Չգիտեմ, արդյոք ՊՍԺ-ն մտադիր է հավասար պայքարել Չեմպիոնների լիգայում ուժեղագույն թիմերի հետ: Սակայն ազգային առաջնությունը նվաճել այսպիսի խաղացողներով նրանք միանգամայն կարող են:

Այնուամենայնիվ, թիմ կառուցելը երկարատև գործընթաց է: ՊՍԺ-ի իրավիճակն ինձ հիշեցնում է «Մանչեսթեր Սիթին»: Հեշտ չէ թիմ ստեղծել, երբ ժամանում են խաղացողներ աշխարհի տարբեր ծայրերից»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս