Բաժիններ՝

«Մոնստրը վարչապետն է»

Այսօր մամուլի ասուլիսում ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ բանավեճի ժամանակ խիստ քննադատության ենթարկեց ՀՀ կառավարության` նվազագույն աշխատավարձի վերաբերյալ նախագիծը. «Կառավարությունը որոշեց 2500 դրամով ավելացնել մարդկանց (աշխատավարձ չեմ կարող ասել)…ինչ-որ մի չնչին գումար շպրտեց` 2500 դրան: Խոսում են տնտեսական աճի մասին: Ի՞նչ տնտեսական աճ կարող է լինել մի երկրում, որտեղ ազգաբնաչության մեծամասնությունն աղքատ է»:

Գ.Եղիազարյանի այս քննադատությանն ի պատասխան, Մանվել Բադեյանը նախ հիշեցրեց, որ ՀՀՇ-ի, այսինքն Գ.Եղիազարյանի կողմնակիցների իշխանության`«էն երանելի ժամանակներում» միջին աշխատավարձը 1000 դրամ էր, իսկ Գ.Եղիազարյանն էլ պատասխանեց, թե հացն էլ 22 դրամ էր:

«Ուրեմն, երբ խոսում ենք ինչ-որ մի բանի մասին, պետք է համեմատենք: Իհարկե, 2500 դրամը քիչ գումար է, նույնիսկ կարելի է ասել` ծիծաղելի, բայց դա է մեր ռեսուրսների թույլատրելի աստիճանը: Հիմա հնչում են առաջարկներ` եկեք 72.500 դրամով բարձրացնենք աշխատարվարձը (Լ.Զուրաբյանը երեկ ասաց), բայց իմ հարցին` էդ ի՞նչն ես ինչով բազմապատկել` ոչինչ չպատասխանեց: Ցանկությունները կարող են լինել բարի նաև ընդդիմության մոտ, բայց մի մոռացեք, որ իշխանության մոտ նույնպես կարող են լինել բարի ցանկություններ: Ներկայացնել իշխանությանը, ինչպես մի մոնստրի, ով ամեն ինչ անում է, որ ժողովուրդն աղքատանա, արտագաղթի, միլիոններով սոված մարդիկ են…Ուրեմն պետք չի այդպես ասել»:

Սրան էլ ի պատասխան Գուրգեն Եղիազարյանն հակադարձեց, որ «կոմունիստների ժամանակ» էլ` 1960-ական թթ., երբ նրանք ուզում էին ցույց տալ իրենց խղճուկ առաջընթացը, համեմատություն էին անում 1913թ. ցուցանիշների հետ:

«Ի՞նչ մոնստրի մասին կարող է լինել խոսքը, հեռու մի գնացեք մոնստրին փնտրելու համար: Մոնստրը հայտարարեց ի լուր աշխարհի. «Բա թողենք` սրան մնան, որ հեղափոխություն անեն»: Այ դա է մոնստրը»,- ասաց Գ.Եղիազարյանը:

 


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս