«Պետք է կրիմինալ թանկացումների դեմն առնել». Արմեն Պողոսյան

«Հայաստանում գնային քաղաքականությունը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից: Պետք է տեսնենք` որքանով է առաջին անհրաժեշտության ապրանքի թանկացումն ազդում քաղաքացիների սպառողական զաբյուղի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Սպառողների Միություն հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը:

«Գիտեք, որ կառավարությունն արձանագրեց 7.7% տնտեսական աճ և ընդամենը 2.8% գնաճ: Ես` որպես Հայաստանի սպառողների միություն հ/կ նախագահ, կարող եմ ասել, որ այդ ցուցանիշը վատը չէ, բայց դրական փոփոխությունները և զարգացումները հարկավոր է, որ քաղաքացիներն իրենց սեփական մաշկի և ընտանեկան բյուջեի վրա զգան: Հարկավոր է, որպեսզի ԿԲ-ն պարբերաբար մոնիտորինգ անի, գների քաղաքականությունը «պուլսի» վրա պահի, որպեսզի իր լծակներն օգտագործելով` հասնի դրական ցուցանիշների»,- ասաց նա:

«Իրականում ես համարում եմ, որ կառավարությունը ծաղրում է քաղաքացիներին` նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելով, քանզի դա այն գումարը չէ, որով հնարավոր է շատ ավել ապրանքներ ձեռք բերել:  Հացը, շաքարավազն ու մնացած առաջնահերթ անհրաժեշտության ապրանքները թանկանում են կրիմինալ ձևով: Մենք նամակով դիմել ենք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը` խնդրելով համատեղ ստուգայցեր կազմակերպել և կրիմինալ թանկացումների դեմն առնել»,- հայտարարեց Ա.Պողոսյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս