
Երգչուհի Լիլուին բերման են ենթարկել ոստիկանություն

Այսօր առավոտյան ուշագրավ դեպք է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում եւ հարակից տարածքում: NEWS.am-ին ականատեսները պատմել են, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում երկու երիտասարդ սպիտակ «Նիսան» մեքենայով` բարձր երաժշտությամբ ու բարձր արագությամբ, Հյուսիսային պողոտայով ու հարակից տարածքով վեր ու վար են արել՝ գրավելով մարդկանց ուշադրությունը: Կայքի զրուցակիցը պատմել է, որ նկատել է, որ Մաշտոցի պողոտայում նույն մեքենային ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են, պարզվել է՝ մեքենայի ղեկին կին է եղել, իսկ կողքի նստածը մի երիտասարդ:
Երբ փորձել են կարգի հրավիրել, վերջիններս սկանդալ են սարքել, չեն ենթարկվել ոստիկաններին, ինչից դրդված նրանց բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ըստ մեր զրուցակցի ղեկին նստած աղջիկը երգչուհի Լիլուն է եղել:
Այս տեղեկությունը կայքը փորձել է ճշտել ճանապարհային ոստիկանությունից, սակայն NEWS.am–ի հետ զրույցում անուններ չեն նշել, միայն հաստատել են, որ նման միջադեպ է գրանցվել, բերման է ենթարկվել բարձր արագությամբ շրջապտույտներ կատարած վարորդը: