Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը՝ Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստների թվում

Արդեն տեղեկացրել ենք, որ Championat.com հեղինակավոր մարզական կայքը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ համատեղ յուրաքանչյուր ամիս որոշում են Պրեմիեր լիգայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստին: Այս նախաձեռնությունը սկսել է նախորդ ամսվանից և առաջին մրցանակի դափնեկիրը Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանն է, ով ճանաչվեց օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ:

Արդեն ամփոփվել են նաև սեպտեմբերի արդյունքները, որոնց համաձայն ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կամերունի հավաքականի և Մախաչկալայի «Անժիի» ռմբարկու Սամուել էտո’Օն, ով 11 ձայն է ստացել: 2-րդ տեղում Ալեքսանդր Կոկորինն է («Դինամո», 10 ձայն), իսկ լավագույն եռյակը եզրափակում է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոևը (9 ձ.):

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը («Կուբան») նույնպես տեղ են զբաղեցրել լավագույնների թվում: Մովսիսյանը 8 ձայնով 4-րդն է, իսկ Օզբիլիսը՝ 3 ձայնով 13-րդը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս