Ողջ կյանքս երկրպագել եմ Յուվենտուսին. Նորշելանդի դարպասապահ
«Նորշելանդի» 27-ամյա դարպասապահ Յեսպեր Հենսենը խոստովանել է, որ Թուրինի «Յուվենտուսի» երկրպագուն է, որի հետ իր թիմը պետք է խաղա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
«Իհարկե, սա առանձնահատուկ ու էմոցիոնալ հանդիպում է լինելու: Ես ողջ կյանքս երկրպագել եմ «Յուվենտուսին»: Հրաշալի է, որ նման հնարավորություն է ընձեռվել խաղալ այս թիմի դեմ»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում football italia-ն;
«Հուսով եմ` Բուֆոնը կկարողանա խաղադաշտ դուրս գալ, քանի որ հիանալի կլիներ մարզաշապիկների հավաքածուիս մեջ ավելացնել մեկը, որը պատկանում է Ջիջիին: Եվ ընդհանրապես, հաճելի է մրցակցել աշխարհի լավագույն խաղացողների ու դարպասապահի հետ»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը