Բաժիններ՝

Պետք է քրտնաջան աշխատեմ և օգտակար լինեմ Ռեալի համար. Էսյեն

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մայքլ Էսյենը հայտարարել է, որ ցանկանում է օգտակար լինել իր ներկայիս թիմին։

«Իհարկե, ինձ համար անսովոր էր «Սելտայի» հետ խաղում զբաղեցնել ձախ պաշտպանի դիրքը։ Սակայն մեր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ինձ խնդրեց անել դա, և ես գիտեի, որ կկարողանամ խաղալ այդ դիրքում։

Ես պետք է քրտնաջան աշխատեմ և օգտակար լինեմ «Ռեալին»։ Կփորձենք հաջորդ խաղում վաստակել հերթական 3 միավորը», – Էսյենի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ այս պահին Իսպանիայի չեմպիոնը կադրային լուրջ խնդիրներ ունի, մասնավորապես, շարքից դուրս են եկել հիմնական կազմի եզրային պաշտպանները՝ ՄարսելոնԱրբելոան և Կոենտրաուն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031