Թեյլոր, ուզում ենք, որ դու մահանաս. Սանդերլենդի երկրպագուներ
Անգլիայի առաջնության «Սանդերլենդ» – «Նյուքասլ» հանդիպման ժամանակ (1:1), տանտերերի երկրպագուները բղավել և սուլել են «Նյուքասլի» պաշտպան Սթիվեն Թեյլորի հասցեին: Նախավարժանքից մինչև եզրափակիչ սուլիչը երկրպագուները գոռացել են. «Սթիվեն Թեյլոր, մենք ուզում ենք, որ դու մահանաս»:
Ավելացնենք նաև, որ Թեյլորը փոխարինման է մտել, երբ հանդիպման ավարտին մնացել էր 10 րոպե և ողջունել է երկրպագուներին: Այս մասին հաղորդում է Sky Sports–ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը