«Ուր գնաց` էն կկվի նման գարշահոտեց, վռնդեցին, դուրս շպրտեցին». Արա Սիմոնյան

«Նա արդեն հետաքրքրությունը կորցրել է բոլորի կողմից: Գիտի, որ «Ազգային Միաբանություն» կուսակցությունն անհետևանք չի թողնում ցանկացած ապատեղեկատվություն, որ տարածվում է մեր հասցեին: Սեռական պատկանելությունը չպարզած մարդկանց հասցեին «Ազգային Միաբանությունը» չի արձագանքում»:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից այսօրվա ասուլիսում հնչեցրած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշել էր. «Երբ Արտաշես Գեղամյանը էլեկտրաշոկով բուժեց իր ռադիկուլիտը, նույն ձևով 2004-ի ապրիլյան էլեկտրաշոկով բուժում ստանալուց հետո Գեղամյանը չկար, անցել էր խորը ընդհատակ: Հետո Գեղամյանը հայտնվեց ու հայտարարեց, որ իրեն զանգել է ԱՄՆ դեսպանն ու ասել՝ ինչո՞ւ ես կորել, մենք քո մեջքին կանգնած ենք: Հետո ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը, ով մինչ այդ արժանանում էր Գեղամյանի բուռն գնահատականներին, որակավորվեց՝ որպես կաշառք վերցնող՝ Սերժ Սարգսյանից: Փոխվեցին Գեղամյանի ելույթների բովանդակությունը, ուղղվածությունը, քննադատում էր Ռուսաստանին, ի պատիվ իրեն՝ սկսեց անգլերեն սովորել: Հիմա նորից սկսել է ռուսերենով ելույթ ունենալ: Մեր պատմության մեջ եղել է այս իրավիճակը, զուգահեռը միանգամայն տեղին է: Սա միանգամայն կանխատեսելի էր»:

Արա Սիմոնյանը նաև նշեց. «Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության դեսպանի հետ կապված  իրողություններին, ասեմ, որ խոսքը 2003 թվականի նախագահական ընտրությունների մասին է, որոնց ելևէջների արդյունքում այն ժամանակ Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը, չեզոք դիրք զբաղեցրեց ու այն ժամանակվա «Չորրորդ իշխանություն» (ներկայիս՝ «Չորրորդ ինքնիշխանություն») թերթում  ասաց, որ այս աղաղակող փաստերի անարձագանք մնալը գալիս է հուշելու, որ դեսպանատունը կաշառված է Հայաստանի իշխանությունների կողմից: Դա ասել է Դ. Շահնազարյանը, բայց նրա անունը չի նշվել: Միաժամանակ, Ձեր խոնարհ ծառան մտածում էր, որ անպայմանորեն պատասխանատվության կհրավիրեն Շահնազարյանին, ով ուղղակիորեն մեղադրում էր շատ հարգարժան երկրի շատ հարգարժան դեսպանին նման ծանր մեղքի մեջ: Դրանից հետո Արտաշես Գեղամյանն ասաց, որ՝ արդյոք չե՞ք մտահոգվում, որ եթե այս լուրջ մեղադրանքի արդյունքում քար լռություն է պահպանվում, ապա նույն լրատվամիջոցներն իրենց իրավունք կվերապահեն ու հայտարարեն, որ՝ «տեսա՞ք, բան չունեցան ասելու»»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ սա է պատճառը, որ «բերաններից բացարձակապես դուզ խոսք չասած մարդիկ մտածում են՝ աղավաղված կերպով հանրությանը ներկայացնել իրողությունները»:

Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի անգլերեն սովորելուն, ինչի մասին ասել էր Հմայակ Հովհաննիսյանը, ապա Արա Սիմոնյանը նշեց, որ դեռևս 2001 թվականից, երբ Ա. Գեղամյանն ընդգրկվել էր ԵԱՀԿ-ի ու ԵԽ ԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունների կազմում, ականատես էր եղել, որ ռուսերենով ունեցած իր ելույթները կրճատ են տեղադրվել համապատասխան փաստաթղթերում, մինչդեռ անգլերենով ելույթներն ամբողջությամբ են տեղադրվել, և որոշել է անգլերեն սովորել: «Նրա խիստ հայանպաստ, արցախանպաստ ելույթները պետք է ամբողջական տարբերակով տեղադրվեին: Եվ Արտաշես Գեղամյանը սկսեց լրջորեն զբաղվել անգլերենով: Արդեն յոթ-ութ ելույթներ է ունեցել անգլերենով, որոնք բոլորն էլ ամբողջությամբ տեղադրվել են հիշատակածս կազմակերպությունների պաշտոնական տարեգրերում»,- ասաց Արա Սիմոնյանը:

Վերջինս նաև հավելեց, թե «Ազգային Միաբանություն» կուսակցությունն այն եզակի քաղաքական ուժն է, որն իր հիմնադրման տարիներից ծրագրային փաստաթղթերում ուղղակիորեն գրել է, որ Հայաստանի զարգացման երաշխավորը հայ-ռուսական անքակտելի ռազմավարական դաշնության մեջ է:

«Ռուսաստանի դեսպանը բա հո Հմայակ Հովհաննիսյանի գո՞վքը չի անելու: Հովհաննիսյանը քանիցս վարկաբեկվեց: Ուր գնաց`էն կկվի նման գարշահոտեց, նրան վռնդեցին, դուրս շպրտեցին, բայց գարշահոտությունը վրայից չի պակասում: Ցավով եմ ասում, բայց նա կարող էր պիտանի լինել, բայց, հավանաբար, ֆիզիկական արատն ու տարիքը հանգեցրել են նրան, որ հետաքրքրությունն անգամ երբեմնի բարեկամ տղամարդկանց հանդեպ լրիվ զրոյի է հավասարվել: Նա ծանր շրջան է ապրում, դրա համար տեղի ու անտեղի փորձում է անվանարկել»,- ընդգծեց Սիմոնյանը:

Սիմոնյանի պնդմամբ, Արտաշես Գեղամյանը որպես քաղաքական գործիչ՝ քանիցս հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունների ջատագով է: «2005 թվականի ապրիլի 13-ին, ես, Արտաշես Գեղամյանի, իր օգնականների ու լավ ընկեր ՀՀ ժող. նկարիչ Սլավա Պարոնանի տանից դուրս եկանք, բաժանվեցինք տներով: Առավոտյան հանկարծ «Ազատություն» ռադիոկայանով լսում ենք, որ ընդդիմության ղեկավարները բոլորը փախած են, գտնվելու վայրը ոչ մեկին պարզ չէ և այլ նման տեղեկատվություն: Արտաշես Գեղամյանն անգամ զարմացավ, թե` «մարդն իր տուն գալիս է ու փախա՞ծ է համարվում»: Հանկարծ Արտաշես Գեղամյանի բջջայինին զանգահարում է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն ու հարցնում՝ թե ինչպե՞ս է, որտե՞ղ է: Գեղամյանը պատասխանեց, թե տանն է: Դեսպանը զարմացավ ու ասաց, թե եթե նման տեղեկատվություն կա, եթե թաքնվում է, նրան  իսկապես վտանգ է սպառնում, իր դիվանագիտական մեքենան ուղարկի Արտաշես Գեղամյանի հետևից: Բայց Գեղամյանն ասաց, որ նման բան չկա, որ ինքը տանն է ու հանգստանում է: Սա գաղտնիք չէ, Արտաշես Գեղամյանը շնորհակալ է նրան ու եթերով ևս շնորհակալություն է հայտնել: Ավելի շատ սպասելի կլիներ, որ ՌԴ դեսպանը զանգ տար, բայց, ավաղ, դա տեղի չունեցավ: Այս բոլորը նրա գրքերում գրված է, սա գաղտնիք չէ: Եթե Հմայակ Հովհաննիսյանը փորձել է Ամերիկա հայտնագործել, մութ կողմերը հրապարակ բերել, հուշենք նրան, թող կարդա պարոն Գեղամյանի գրքերը, էջն էլ թող ինքը չարչարվի ման գա»,- ասաց Սիմոնյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս