«Հմայակ Հովհաննիսյանի հոգեվիճակը հասկանալ չեմ կարող, որովհետև տարբեր սեռական պատկանելիություն ունենք». Արտաշես Գեղամյան
«Հմայակ Հովհաննիսյանի հոգեվիճակը հասկանալ չեմ կարող, որովհետև տարբեր սեռական պատկանելիություն ունենք և, բնականաբար, օգնել էլ չեմ կարող»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից այսօր ասուլիսում իր վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանն այսօր մասնավորապես նշել էր. «Երբ Արտաշես Գեղամյանը էլեկտրաշոկով բուժեց իր ռադիկուլիտը, նույն ձեւով 2004-ի ապրիլյան էլեկտրաշոկով բուժում ստանալուց հետո Գեղամյանը չկար, անցել էր խորը ընդհատակ: Հետո Գեղամյանը հայտնվեց ու հայտարարեց, որն իրեն զանգել է ԱՄՆ դեսպանն ու ասել՝ ինչու ես կորել, մենք քո մեջքին կանգնած ենք: Հետո ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը, ով մինչ այդ արժանանում էր Գեղամյանի բուռն գնահատականներին, որակավորվեց որպես կաշառք վերցնող՝ Սերժ Սարգսյանից: Փոխվեցին Գեղամյանի ելույթների բովանդակությունը, ուղղվածությունը, քննադատում էր Ռուսաստանին, ի պատիվ իրեն, սկսեց անգլերեն սովորել: Հիմա նորից սկսել է ռուսերենով ելույթ ունենալ: Սա մեր պատմության մեջ եղել է այս իրավիճակը, զուգահեռը միանգամայն տեղին է: Սա միանգամայն կանխատեսելի էր»: