Միհրան Ծառուկյանը դատի չի տա, Մհերը հարցին լուծում կգտնի

Ռումինացի երգչուհի Մադալինային շաբաթվա ընթացքում ծանթացավ «ֆեյսբուքահայության» ստվար մի զանգված, իսկ առիթը «Սիրո կինոն» էր: Պարզվում է` աղջկա երգերը կրկնօրինակումներ են, այն էլ` վերցված հայ երգիչների ռեպերտուարից:

Միհրան Ծառուկյանի «Սիրո կինո» երգի մեղեդին, որը հեղինակել է Էդգար Ալեքսանյանը, Մադալինան օգտագործել է իր «Am sa plec» երգի համար: BRAVO.am-ի հետ զրույցում Միհրանի պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանը նշել է, որ փորձել են նամակագրական կապ հաստատել երգչուհու հետ, բայց իրենց նամակին դեռ չեն պատասխանել. «Աշխարհում ընդունված ձև կա, երբ երգը կատարելու համար դիմում են հեղինակին կամ կատարողին և ստանում իրավունք, բայց նրանք այդպես չեն արել»,- ասել է պրոդյուսերը:

Նա նշել է, որ չեն պատրաստվում երգչուհուն դատի տալ հեղինակային իրավունքի խախտման համար. «Վերջին շրջանում տարածված երևույթ է երաժշտությունը վերցնելն ու որոշակի փոփոխությունների ենթարկելը: Սա նշանակում է, որ երգը հիթ է դարձել, ուղղակի ամեն ինչ պետք է օրենքով արվի»:

Մադալինան անտարբեր չի գտնվել նաև Մհերի «Քեզ համար» երգի հանդեպ: «Չէի լսել այդ ծիծաղելի տարբերակն ու չգիտեի, որ խախտվել է նաև իմ հեղինակային իրավունքը»,- նշել է երգիչը:

Այժմ հայրենիքից դուրս գտնվող Մհերը  BRAVO.am-ին ասել է, որ մոտ երկու օրից վերադառնալու է  Հայաստան, կփորձի զբաղվել այս խնդրով. «Երգը գրանցված է «Հայ հեղինակ»-ում, ես և երգի հեղինակը կդիմենք կազմակերպությանն ու կփորձենք հարցին լուծում գտնել»:

Կարդացեք նաև

Երգիչը նշել է, որ ինքն էլ կատարել է «Queen» խմբի «We Are The Champions» երգը, տեսահոլովակ նկարահանել դրա հիման վրա, բայց նախքան այդ ձեռք է բերել այն օգտագործելու թույլտվություն. «Դրա համար ես վճարել եմ` «Հայ հեղինակի» միջոցով գումար փոխանցելով հեղինակային իրավունքով զբաղվող կազմակերպությանը, որն էլ այն հասցրել է երգի հեղինակին»:

իրանուշ Եղիազարյանի
Bravo.am

Տեսանյութեր

Լրահոս