
Իսպանիայի կառավարությունը հաստատել է բյուջետային ծախսերի կրճատումը

Իսպանիայի կառավարությունը հաստատել է գալիք տարվա բյուջեն, որում կրճատվել են ծախսերը և բարձրացվել են հարկերը: Կառավարությունը դիմել է նման քայլի, որպեսզի խուսափի պարտքային ճգնաժամի սրումից:
Ենթադրվում է, որ բյուջետային ծախսերը կկրճատվեն 40 միլիարդ եվրոյով: Յուրաքանչյուր նախարարություն կստանա 12% ավելի քիչ միջոցներ այս տարվա համեմատությամբ: Պետական ծառայողների աշխատավարձերը սառեցվելու են: Այնուամենայնից, կառավարությանը հաջողվել է միջոցներ գտնել թոշակները բարձրացնելու համար:
Բյուջետային ծախսերի կրճատման նախագիծը ընդունվել է Իսպանիայի կառավարության կողմից չնայած զանգվածային ցույցերի, որոնք մի քանի օր է, ինչ շարունակվում են Մադրիդում: