
ՍԱՊԾ-ը զգուշացնում է. «Թամարա և Անի», «Դուստր Մարիաննա», «Վիտանի» և «ԵԹՖ» ընկերությունների ապրանքները չօգտագործել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Թամարա և Անի ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող (150 գ չափածրարված) «Վիտանի» սփրեդը (ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր), ինչպես նաև Դուստր Մարիաննա ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող ջնարապատ պանրիկը (խմորասունկ, բորբոսասունկ) մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-Ն որոշման պահանջներին:
Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ մինչև խախտումները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ավարտը, պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել վերոնշյալ ապրանքները:
Առկա թերությունները վերացնելուց հետո Ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: