Բաժիններ՝

Բագրատյանին մերժեցին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց Հրանտ Բագրատյանի առաջարկի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նախկին վարչապետն  առաջարկում էր օրենսդրական փոփոխության միջոցով Հայաստանում նվազագույն աշխատավարձը 32.5 հազար դրամից հասցնել 72.5 հազար դրամի։

Ինչպես կառավարության նիստում նշեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, նվազագույն աշխատավարձը միանգամից բարձրացնելը, իհարկե, ցանկալի կլիներ, սակայն լուրջ խնդիրներ կստեղծի բյուջեի համար, քանի որ կառաջացնի լրացուցիչ 360 միլիարդ դրամի բյուջետային ծախս։ Բացի այդ, ըստ ֆինանսների նախարարի, դա կբերի ստվերի ավելացման, քանի որ գործատուները պարզապես չեն գրանցի իրենց աշխատողներին։

168.am-ը զրուցեց նախաձեռնության հեղինակի՝ Հ. Բագրատյանի հետ, հարցնելով, թե կառավարության դիտարկումներին ինչպե՞ս է վերաբերվում։ «Երկու մեկնաբանություններն էլ սխալ են: Աշխատավարձի նման բարձրացումից գանձվող եկամտային հարկն ավելի շատ է, քան բարձրացման վրա ծախսվող գումարները։ Ստվերային տնտեսության մասով ինքներդ դատեք՝ ճիշտ հակառակն է: Այդ ամենը ցույց է տալիս, որ Կառավարության թվերը միջին աշխատավարձի  վերաբերյալ սխալ են»,- ասաց Բագրատյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս