Բաժիններ՝

Հայոց լեզվի պատմության հիմնահարցերի վերաբերյալ անվճար դասընթաց՝ Երևանում

2012 թ. հոկտեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի հայոց լեզվի պատմության հիմնահարցերին նվիրված մեկշաբաթյա անվճար դասընթաց: Դասընթացի նպատակն է՝ ուրվագծել հայոց լեզվի զարգացման ընթացքը` հնդեվրոպական նախալեզվի տրոհումից մինչև գրաբար, այնտեղից էլ` միջին հայերեն և բարբառներ, և ծանոթացնել հնչյունաբանական ու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմնական սկզբունքներին: Դասընթացը կվարի Լեյդենի համալսարան դասախոս Հրաչ Մարտիրոսյանը:

Մասնակցել ցանկացողները պետք է հնարավորինս շուտ մասնակցության հայտն ուղարկեն [email protected] էլ. փոստին: Ցանկալի է, որ հայտի մեջ նշեք ձեր մասնագիտությունը, հետաքրքրությունները, թեմատիկ նախասիրությունները, ինչպես նաև՝ կցեք ձեր CV-ները: Այդ տեղեկությունները կօգնեն դասընթացի կազմակերպիչներին՝ հնարավորինս արդյունավետ կերպով կատարել մասնակիցների ընտրությունը և կազմակերպել դասընթացը:

Մասնակիցների ցանկությամբ որոշ այլ թեմաներ ևս կարող են ընդգրկվել դասընթացի ծրագրում: Դասընթացի ցանկալի, բայց ոչ պարտադիր նախապայման. գրաբարի գոնե տարրական հիմունքների իմացություն:

Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 28-ն է, գրանցված մասնակիցները տեղի և ժամանակի մասին կտեղեկացվեն մինչ սույն ամսվա 30-ը։

Կարդացեք նաև

Դասընթացի նախնական ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ՝:

Դասընթացի տեղեկատվական աջակիցը ARMSCOOP գիտական ցանցն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս