Բաժիններ՝

Հ. Բագրատյան. Սա է ՀՀԿ-Սերժ-Տիգրան ռեֆորմի էությունը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ իր հարցման պատասխանին։

«Պատգամավորական հարցում էի ուղարկել կառավարություն ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ: Ստացել եմ հետեւյալ պատասխանը /կցվում է երկու մասով/:

Ինչպես տեսնում ենք, փողը մեծ մասամբ օգտագործվել է ՀՀ բանկերը վարկավորելու և ՓՄՁ-ները վարկավորելու համար: Հետաքրքիրն այն է, որ դրա համար պետական պարտք չեն վերցնում: Բացի այդ 2009թ. տնտեսության անկումը կազմեց 15 %, իսկ բանկերի շահույթն աճեց կիսով չափ: Պատկերը մասամբ կրկնվեց 2010-ին: Կաճի, բա չի աճի, պետությունը պարտք է վերցնում և բանկերին էժան կամ ձրի փող է տալիս: Սա է ՀՀԿ-Սերժ- Տիգրան ռեֆորմի էությունը: Ու մի բան էլ. կոնկրետ որ բանկին, որ ՓՄՁ-ին: Միթե պետք է երկրորդ հարցումն անել, որ այս հարցերի պատասխանը ստանամ: Միթե կառավարությունն ու ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը չգիտեն ինչ կնշանակի պատասխանել պատգամավորական հարցմանը»,- գրել է Հրանտ Բագրատյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս