Բաժիններ՝

Հացը թանկացել է, կաթնամթերքն՝ էժանացել

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-օգոստոս ամիսների դրությամբ, մի շարք ապրանքատեսակների վրա ազդել է գնաճը, մի քանի ապրանքների վրա՝ ոչ:

Ըստ Վիճակագրական ծառայության հրապարակման՝ 2012թ. հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 2.2%: Իսկ 12-ամսյա գնաճը՝ 2012թ. օգոստոսը նախորդ տարվա օգոստոսի համեմատ, կազմել  է 2.5%:

Սպառման ապրանքների գնաճը հունվար-հունիս ամիսների ընթացքում կազմել է ընդամենը 2.3%,  իսկ օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ՝ աճել է 2,6%-ով:  Այդ թվում՝ պարենային ապրանքների գները (12 ամսվա կտրվածքով)՝ ներառյալ ոգելից խմիչքներ և ծխախոտ, աճել են 2,1%-ով, հացամթերքն աճել է 5%-ով, կաթնամթերքի գները նախորդ տարվա օգոստոս ամսի համեմատ՝ նվազել են 1,8%-ով,   շաքարավազը թանկացել է 14,2%-ով, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 4,7%-ով, ծառայությունների գները թանկացել են ընդամենը 2.2%-ով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս