ՀԱԿ-ը որոշել է առանց այլևայլ բարդություններ ստեղծելու` միանալ հայտարարությանը
168.am-ի թղթակցի փոխանցմամբ` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ ելնելով Հայաստանի անվտանգության դիրքերից` ՀԱԿ-ը կողմ է քվեարկելու ներկայացված հայտարարության նախագծին:
Լևոն Զուրաբյանը նաև հայտարարեց, թե ՀԱԿ-ը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին սթափ լինել և քաղաքական կոշտ հայտարարություններ չանել այս խնդրի վերաբերյալ:
«ՀԱԿ-ը` ունենալով կոշտ հակասություններ իշխող քաղաքական ուժի հետ, այնուամենայնիվ, գիտակցում է ստեղծված իրավիճակում քաղաքական ուժերի միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը: Ուստի` մենք որոշել ենք առանց այլևայլ բարդություններ ստեղծելու, միանալ ներկայացված հայտարարության նախագծին»: