Հայ շախմատիստուհիները զիջում են Ադրբեջանին. Ստամբուլ 2012
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիդայի 4-րդ տուրում քիչ առաջ Հայաստան – Ադրբեջան մրցավեճում ավարտվեց վերջին պարտիան: Ցավոք, Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով պարտություն կրեց Զեյնաբ Մամեդյարովայից և ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 2.5:1.5` հօգուտ ադրբեջանուհիների: Մինչ այդ պարտություն էր կրել նաև այս մրցաշարում չափազանց անհաջող ելույթ ունեցող Լիլիթ Գալոյանը: 2-րդ խաղատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանը հաղթել էր, իսկ 4-րդի վրա Մարիա Կուրսովան ոչ-ոքի էր խաղացել:
Ադրբեջան | վարկ. | 2.5։1.5 | Հայաստան | վարկ. | |
Զեյնաբ Մամեդյարովա | 2285 | 1:0 | Էլինա Դանիելյան | 2476 | |
Լիլիթ Մկրտչյան | 2454 | 1:0 | Գուլնար Մամադովա | 2324 | |
Թուրքան Մամեդյարովա | 2245 | 1:0 | Լիլիթ Գալոյան | 2349 | |
Մարիա Կուրսովա | 2338 | 0.5:0.5 | Քայալա Իսքանդարովա | 2205 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը